Մեր մասին

«Մեյք-ափ Մանե Սահակյան» սալոն-ստուդիան բացվել է 2013թ.-ին:
Այս ընթացքում մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ որակավորման տարբեր քաղաքներում:
Ստիլիստների մեր ստեղծագործական խումբը Ձեզ կտրամադրի լավագույն լուծումները ցանկացած իրադարձության համար:
Սրահ-ստուդիան առաջարկում է բազմաթիվ ծառայություններ, որոնց մասին Դուք կարող եք ծանոթանալ մեր կայքում:
Դասընթացի արդյունքում տրվում է քննություն և շնորհվում է դիպլոմ: Տևողությունը՝ 1 կամ 2 ամիս:

Դիմահարդարման դպրոց «Մանե Սահակյան» ստուդիայում

«Մեյք-ափ Մանե Սահակյան» ուսումնական կենտրոնն առաջարկում է դիմահարդարման արվեստի բազմամակարդակ ուսուցում` սիրողականից մինչև պրոֆեսիոնալ:
Առաջին փուլում՝ Մանե Սահակյանի դիմահարդարման դասընթացին Դուք կսովորեք գեղարվեստի և դիմահարդարման արվեստի հիմունքները, դիմահարդարման պատմությունը, դիմահարդարման ճիշտ խնամք մաշկի համար, գունային տեսիլքը, հոնքերի խնամքը, տարիքային դիմահարդարումը, խնամք մաշկի համար, բնական դիմահարդարում, երեկոյան դիմահարդարում, հարսանեկան դիմահարդարում, աշխատանք թարթիչների հետ: Բոլոր վերը նշված կետերը կարող են օգնել Ձեզ կատարել Ձեր առաջին քայլը պրոֆեսիոնալ դիմահարդարման արվեստի կարիերայի համար:

Ինքնադիմահարդարման արվեստ

Նրանց համար, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և միշտ ցանկանում են կատարյալ տեսք ունենալ, մենք ունենք «դիմահարդարի» դասընթաց, որի ընթացքում Դուք կսովորեք կիրառել ճիշտ դիմահարդարման գաղտնիքները՝ ինքներդ Ձեզ ամենօրյա գեղեցիկ տեսք ապահովելու համար:

Որակավորում

Դասընթացի երկրորդ՝ որակավորման փուլում կսովորեք առավել բարդ տեխնիկան լուծումները, ինչպես նաև կիմանաք իդեալական դեմքի շտկման գաղտնիքները: Տևողությունը` 1 ամիս:
Կոսմետիկա տրվում է վերապատրաստման ժամանակ, խոզանակները պետք է լինեն Ձեր անձնականը: